Բաժիններ՝

Օդեսայի մարզի հացահատիկի ամբարները ԱԹՍ-ներով հարձակման են ենթարկվել

Ուկրաինայի Օդեսայի մարզը գիշերը ենթարկվել է կամիկաձե դրոնների հարձակման։ Հարվածներ են հասցվել հացահատիկի ամբարներին և արտադրական ու բեռնման համալիրին։ Այս մասին տեղեկանում ենք «РБК-Украина»պարբերականից։

Նշվում է, որ ռուսական ուժերը ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել Ազովի ծովի արևելյան ափից։ Ըստ պարբերականի՝ ՀՕՊ համակարգերը ոչնչացրելեն իրանական «Շահիդ-136/131»տիպի ինը ԱԹՍ, սակայն որոշ ԱԹՍ-ներ հասել են թիրախին։ Իրանը բազմիցս հերքել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանին իրանական ԱԹՍ-ներ մատակարարելու մասին մեղադրանքները։

Նշվում է, որ հարվածերից հետո հացահատիկի պահեստային հատվածներում հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով տեղայնացվել է։

«РБК-Украина»-ն հիշեցնում է, որ «հացահատիկային գործարքից»դուրս գալուց հետո Ռուսաստանը պարբերաբար հարվածներ է հասցնում ուկրաինական նավահանգիստներին և հացահատիկային ենթակառուցվածքներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս