Տպավորությում ունեմ, որ Փաշինյանի «անկախության հռչակագրի» ուղերձը գրվել է Անկարայում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Տպավորությում ունեմ, որ Փաշինյանի «անկախության հռչակագրի» ուղերձը գրվել է Անկարայում։

Սա լրիվ փորձանք է…

Կարդացի Փաշինյանի ուղերձը՝ Անկախության հռչակագրի առթիվ։

Ի՞նչ է պարզվում։

Փաստորեն Նիկոլը անկախություն ասելով հասկանում է Հայաստանի գոյությունը Թուրքիայի գերիշխանության տակ։

Ասում է, որ «Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ եւ բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միություն մաս դարձրած բանաձեւը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարեւանների հետ»։

Փաստորեն Նիկոլը, Էրդողանի ու Ալիեւի նմանությամբ, հայ ժողովրդին է մեղադրում «կոնֆրոնտացիայ» ու «հարեւանների հետ կոնֆլիկտներ ունենալու» մեջ:

Ըստ էության, նա կոչ է անում հնազանդ ու «խաղաղ» ապրել «թուրքի տակ»՝ խելոք իրականացնելով Բոլթոնի «պատմական կաղապարներից հրաժարվելու» թեզը։

Ասում է՝ «կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետեւ եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թեւածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»։

Ի՞նչ է սա…

Փաստորեն Նիկոլը «ԽՍՀՄ ուրվականից» հեռանալուն զուգահեռ Հայաստանի գլխին բերում է «Թուրքիայի ուրվականը»։

Ամոթ էլ չունի, որ ասեմ՝ չե՞ս ամաչում, Նիկոլ։

Եռաբլուրի հերոսներին ովքե՞ր են սպանել։

Ամերիկացի՞ն, ֆրանսիացի՞ն, ռո՞ւսը…

Ոչ, թուրքը։

Ցեղասպանությունը մեր ազգի գլխին ո՞վ է բերել։

Օսմանյան ու քեմալակական Թուրքիան։

44-oրյա պատերազմը ովքե՞ր սանձազերծեցին։

Թուրքիան ու Ադրբեջանը։

Բա այ թուրքի կամակատար, ի՞նչ ես հակապետական ու հակահայկական «ուղերձներ» հղում։

Բա որ ասում եմ Փաշինյանի միակ աշխարհաքաղաքական հենարանը Էրդողանի ու Ալիեւի ռեժիմներն են, ոմանք զարմանում են։

Այսօրվա կապիտուլյանտի «ուղերձն» էլ ձեզ ապացույց։

Հ.Գ. Կապիտուլյանտ, դու էիր 2020-ի աշնանն ասում, որ Թուրքիան եկել է ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը։

5000-ին ցեղասպանեց։

Մի մեծ մասին «կերավ», իսկ քեզ էլ Նիկոլ… հնազանդեցրեց՝ դարձնելով իր սեփական «մարիոնետկան»։

Մեր անկախությունը կորսված է, քանի դեռ կա նիկոլիզմը։

Անկախությունը վերանվաճելու առաջին պայմանը նիկոլիզմի հեռացումն է։

Կեցցցե այն Հայաստանը, որտեղ նիկոլիզմ չի լինի»։

Տեսանյութեր

Լրահոս