Ինձ համար դա անակնկալ չէր, վստահ էի, որ այդպես էլ լինելու էր, հատկապես, որ այդ կառույցի ղեկավարը թմրամոլ է. Մովսես Հակոբյան

Բանակից, Ազգային անվտանգության ծառայությունից և ոստիկանությունից բացի, ինչքան ապօրինի զինված կազմավորումներ ստեղծվեն, կլինի դա գեղեցիկ, հնչեղ, հայրենասիրական կամ տարատեսակ այլ անվանումներով՝ աշխարահզոր, երկրապահ, կամավոր և այլն, բոլորը մեր երկրի համար խնդիրներ են ստեղծելու և ահա՝ Արցախի աշխարհազորը ասվածի վառ ապացույցն է։ Ես բազմիցս այս մասին բարձրաձայնել և ասել եմ՝ դա անթույլատրելի է։ Ասեմ ավելին՝ այդպիսի ապօրինի կառույցների անվանումներն, անգամ, լսելիս, ինձ մոտ սարսափ է առաջանում,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանը։

Նշենք, որ այս օրերին հայտնի դարձա, որ Արցախում գոյություն ունի աշխարհազոր, որի հրամանատարը` Կարեն Մաթեւոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում սպառնացել է լուծարել Արցախի ԱԺ-ն, եթե չմիավորվեն Արայիկ Հարությունյանի շուրջ:

«Ինձ համար դա անակնկալ կամ նորություն չէր, վստահ էի, որ այդպես էլ լինելու էր, հատկապես, որ այդ կառույցի ղեկավարը թմրամոլ է։ Նորից եմ կրկնում՝ բացի բանակից, Ոստիկանությունից և ԱԱԾ-ից, մնացյալ բոլոր տեսակի զինված մարդիկ իրենցից վտանգ են ներկայացնում՝ ինչպես հասարակության, այնպես նաև պետության համար», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետը` արձանագրելով.«Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում, նույնիսկ, ԱԱԾ-ի և Ոստիկանության զինված ստորաբաժանումները ենթարկվում են բանակին, որովհետև, անգամ, պատերազմական իրավիճակում պետության մեջ մեկ զինված կառույց պետք է լինի»:

Տեսանյութեր

Լրահոս