
Հունաստանի հյուսիս-արևելքում բռնկված անտառային հրդեհի հետևանքով 18 մարդ է զոհվել

Հունաստանի հյուսիս-արևելքում բռնկված անտառային հրդեհի հետևանքով 18 մարդ է զոհվել, հնարավոր է՝ ապօրինի ներգաղթյալներ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է հրշեջ ծառայության մամուլի քարտուղարի տեղակալ Իոանիս Արտոպիոսը։
Ալեքսանդրուպոլիսի շրջանում օգոստոսի 19–ից ուժեղ անտառային հրդեհ է մոլեգնում։ Կրակը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել։