
Չեմ զղջում, դատում են, թող դատեն. Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կին

«120 հազար հայ սովի է մատնված այսօր։ Ես իմ մասին մի վայրկյան անգամ մտածելու ոչ մի բան չունեմ։ Դատում են, թող դատեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Մալիշկա գյուղում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած Նարինե Ասատրյանը։
Հիշեցնենք, որ տիկին Նարինեն մինչ արցախյան երրորդ պատերազմն ապրել է Քաշաթաղի շրջանի Քարեգա գյուղում։ Մոտ երեք տարի մասնակցել է Արցախի տարբեր շրջանների ականազերծման աշխատանքներին։ Մահացած դաշտերին կյանք պարգևող կնոջ մասին գրել է նաև միջազգային մամուլը։
«Նարինեն Լաչինի շրջանում աշխատող կին ականազերծողներից է։ Նա յոթ երեխա ունի, և քանի որ ապրում է մոտակայքում, աշխատանքից հետո ամեն գիշեր կարողանում է տուն վերադառնալ»,-գրել է «Ալ Ջազիրան»։
Նարինե Ավետիսյանը նաև ռեժիսոր Սիլվա Խնկանոսյանի հայ-ֆրանսիական արտադրության «Վախենալու ոչինչ չկա» վավերագրական ֆիլմի հերոսներից է։ Ֆիլմը ականազերծող հինգ կանանց մասին է։ Այն նկարահանվել է 2018-ին։