Բաժիններ՝

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 65,2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Օգոստոսի 20-22-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1500 քմ,

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում՝ 1000 քմ, Հովտաշեն գյուղում՝ 4000 քմ,

Լոռու մարզի Յաղդան գյուղում՝ 20 հա, Տաշիր-Մեդովկա ավտոճանապարհին՝ 4 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 800 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 200 քմ, Չարենցավան քաղաքում՝ 1 հա,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 250 քմ, Մայիսյան գյուղում՝ 500 քմ, Ախուրյան գյուղում՝ 1․8 հա, Մարալիկ-Բարձրաշեն ավտոճանապարհին՝ 35 հա,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 200 քմ, Քաջարան քաղաքում՝ 1 հա, Վարդավանք գյուղում՝ 800 քմ, Տաշտուն գյուղում՝ 1 հա,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 1000 քմ, Նորաշեն գյուղում՝ 30 քմ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 65,2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս