Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորում. կա 1 զոհ. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:05-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW X5 և Nissan մակնիշի ավտոմեքենաներ:

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Մինչ վթարի վայրում քննչական խումբը զննություն էր կատարում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս