
Գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 20-ին, ժամը 18։34-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հանգույցում․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։08-ին: