Ակնկալում եմ, որ Բորելը Ադրբեջանից պատասխաններ կստանա դիտորդների վրա կրակելու համար․ ԵԽ պատգամավոր

ԵԽ պատգամավոր Միրիամ Լեքսմանը իր X-ի (նախկինում՝ Twitter) էջում անդրադարձել է այսօր ադրբեջանական կողմից ԵԽ դիտորդական առաքելության ուղղությամբ բացված կրակին։

«Ես ակնկալում եմ, որ Ժոզեպ Բորելը Ադրբեջանից անհապաղ պատասխաններ կստանա Հայաստանում ԵՄ առաքելության անձնակազմի վրա կրակ բացելու վերաբերյալ: Սա անընդունելի է: Եթե Բաքուն ընդհանրապես լուրջ վերաբերվեր վստահության ամրապնդմանը և վերջնական խաղաղությանը, նման միջադեպեր չէին լինի», – գրել է ԵԽ պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր Բաքուն հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի հետ սահմանին` այս անգամ թիրախում պահելով Եվրամիության դիտորդներին՝ Վերին Շորժայի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս