Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու գործընթացում վարույթն իրականացնող մարմնի կողմից արդեն իսկ խախտվել է Աշոտյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ պաշտպանության հիմնարար իրավունքը. պաշտպան

Բենիկ Գալստյանը գրում է. Հաշվի առնելով այս վարույթի և դրանով անցնող անձի վերաբերյալ առկա առանձնակի հանրային հետաքրքրությունը՝ ցանկանում եմ արձանագրել մի շատ կարևոր հանգամանք.

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու գործընթացում (թե համապատասխան միջնորդության ներկայացմանը նախորդող և թե դրան հաջորդող ժամանակահատվածում՝ ընդհուպ մինչ այս պահը) վարույթն իրականացնող մարմի կողմից դրսևորած գործողությունների, իսկ որոշ դեպքերում նաև անգործության հետևանքով արդեն իսկ խախտվել է Արմեն Աշոտյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ պաշտպանության հիմնարար իրավունքը։

Ես լիահույս եմ, որ դատարանը իր հնարավորության սահմաններում կչեզոքացնի այդ գործողությունները և կվերականգնի պաշտպանյալիս խախտված իրավունքները, համենայն դեպս այս պահին դա դեռ հնարավոր է։

Վերը նշված հանգամանքների մասին առավել առարկայական կհայտնեմ հետագայում, բայց ոչ թե «Ֆեյսբուքյան» հրապարակման, այլ հանցագործության մասին հաղորդման տեսքով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031