
Նորություններ չկան ուղեբեռը Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու հետ կապված, դեռևս քննարկումները շարունակվում են. Վարդան Սարգսյան

Նորություններ չկան ուղեբեռը Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու հետ կապված, դեռևս քննարկումները շարունակվում են։ Այս մասին «Լուրերի» հետ զրույցում ասել է Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
«Իհարկե ՀՀ կառավարության նախաձեռնությանը Հայաստանի մասնավոր հատվածից, ինչպես նաև բարեկամ Ֆրանսիայի քաղաքներից և շրջաններից միանալու քայլը շատ ողջունելի և գնահատանքի արժանի էր։ Դա ևս մեկ անգամ հուշում է, որ իրապես առկա է գիտակցում Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր հումանիտար իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Սարգսյանը։
Նա հույս հայտնեց, որ այս նախաձեռնությանը միացած արդեն իսկ միացած մասնավոր ընկերությանը և ֆրանսիական քաղաքաներին ու ռեգիոններին կմիանան նոր ընկերություններ և այլ երկրներից քաղաքներ և շրջաններ։
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա Վարդան Սարգսյանն ասաց, որ շարունակական քննարկումներ պետք է լինեն, որ օր առաջ հնարավոր լինի ուղեբեռների տեղափոխումը կազմակերպել Լեռնային Ղարաբաղ։