Բաժիններ՝

Ներքին Հանդ գյուղի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. այրվել է մոտ 8 հա բուսածածկույթ

Օգոստոսի 12-ին, ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. առկա են ծխացող օջախներ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Հանդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:31-ին։ Այրվել է մոտ 8 հա բուսածածկույթ:

Ժամը 22։10-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով ժամանակավորապես դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։ Առկա են ծխացող օջախներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 20 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 10 աշխատակից: Տեղում ծավալվել է օպերատիվ շտաբ՝ հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031