
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Մեծամորում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մեծամորի բաժնի ծառայողները օգոստոսի 10-ին Մեծամոր քաղաքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Գուրգեն Հ.-ին: Նա մայիսի 2-ից ՌԴ Սվերդլովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: