Բաժիններ՝

«Փյունիկ»-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Օսլոյում. «Արարատ- Արմենիա»-ի հետ խաղը հետաձգվել է

Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ»-«Փյունիկ» հանդիպումից հետո հայկական ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում, ինչի պատճառով Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի օգոստոսի 14-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է:

Այս մասին «Փյունիկ»-ը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ»-«Փյունիկ» հանդիպումից հետո մեր ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում, ու, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, խնդրանքով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հետաձգել խաղը, որը բավարարվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս