
22-ամյա Հովհաննես Հ.-ն հայտնաբերվել է «Շիրակ» օդանավակայանում

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները օգոստոսի 10-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 22-ամյա Հովհաննես Հ.-ին, որը մայիսի 31-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի (Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: