Բաժիններ՝

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, մոտ 3 մետր սահել և հայտնվել սելավատարում

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) օգոստոսի 10-ի ժամը 21:00-ի սահմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 3 մետր սահել և հայտնվել սելավատարում։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ա. Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և քարշակման միջոցով ավտոմեքենան դուրս բերել սելավատարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031