
20-ամյա երիտասարդը հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օգոստոսի 9-ին Մաշտոցի պողոտայում հայտնաբերել և բաժանմունք բերման են ենթարկել 20-ամյա Ստեփան Ք.-ին, որը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: