Բաժիններ՝

Վրաստանի օմբուդսմենի գրասենյակը հայտնում է Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ։ Այդ մասին ասված է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետների եզրակացության մեջ։

«Փորձագետների ​​խումբը կարծում է, որ, ընդհանուր առմամբ, պահպանվում է վատթարացման աստիճանական դանդաղ դինամիկան, ինչը, ցավոք, միանգամայն տրամաբանական է խմբի կողմից արված նախորդ եզրակացությունների համատեքստում»,- մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։

Փորձագետներին բժշկական տվյալներ է տրամադրել «Վիվամեդ» կլինիկան, որտեղ գտնվում է Սահակաշվիլին։ Ըստ նրանց՝ Վրաստանի նախկին նախագահի մոտ դիտվում է արյան մեջ լեյկոցիտների նվազում։ Դա կապում են ոսկրածուծի խնդիրների հետ: Մասնագետներն ընդգծում են, որ առանձնակի դիտողություններ չունեն կլինիկայում նախկին նախագահի բուժման ընթացքի վերաբերյալ։

Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին, որից հետո նրա դեմ երկրում չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։ 2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել է Վրաստան և ձերբակալվել է։ 2022 թվականի մայիսին, առողջական վիճակի վատթարացման պատճառով, նրան տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ մնում է մինչ օրս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս