Բաժիններ՝

Շվեդիայում հայտարարել են, որ Ղուրանն այրելուց հետո երկիրը դարձել է իսլամիստների ​​ահաբեկչության գլխավոր թիրախը

Շվեդիան, Դանիան և Նիդերլանդները Ղուրանն այրելու հետ կապված ակցիաներից հետո դարձել են իսլամիստ ահաբեկիչների առաջնահերթ թիրախը։ Այս մասին TT գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Շվեդիայի ոստիկանության պաշտոնյաներից մեկը։

«Մենք հաղորդագրություններ և կոմյունիկե ունենք ահաբեկչական խմբավորումների մեծ մասից, որոնք ներկայում Շվեդիան, Դանիայի և Նիդերլանդների հետ միասին, հիշատակում են հայտարարություններում: Սա սպառնալիքն ավելի զգալի է դարձնում», – ոստիկանության Ազգային օպերատիվ բաժնի ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար Մագնուս Շյոբերգի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

2010 թ. հոկտեմբերին Շվեդիայի ոստիկանությունն ահաբեկչական սպառնալիքի մակարդակը երկրորդից բարձրացրել է երրորդի:

«Սպառնալիքի երրորդ մակարդակը նշանակում է, որ մենք շատ ենք աշխատել մեր հնարավորությունները բարձրացնելու վրա, որոնք 2010 թ.-ին չափազանց ցածր էին, որպեսզի այսօր ունենանք այնպիսի հնարավորություններ, որոնցում կարող ենք վստահ լինել», – շարունակել է Շյոբերգը:

Հուլիսից մինչև օգոստոս Շվեդիայում տեղի ունեցած մի քանի ակցիաների ժամանակ Ղուրանի այրման և անարգման գործողություններ են իրականացվել ցուցարարների կողմից։ Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև Դանիայում և Նիդերլանդներում։

Դա առաջացրել է մուսուլմանական բազմաթիվ երկրների վրդովմունքը։ Ստոկհոլմի կողմից Ղուրանի այրման թույլտվությունից հետո հուլիսին Իրաքում ցուցարարները ներխուժել էին Շվեդիայի դեսպանատուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031