Բաժիններ՝

Գոռ Պ.-ն հայտնաբերվել է Աշոցքի ամառանոցում

Ոստիկանության Աշոցքի բաժնի և Շիրակի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Աշոցքի վարչական տարածքի ամառանոցներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Աշոցքի բաժին են տեղափոխել 34-ամյա Գոռ Պ.-ին:

Նա օգոստոսի 1-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի (Ավազակությունը, որը կատարվել է առողջությանը ծանր վնաս պատճառելով) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031