
2 զոհ, 4 վիրավոր. ողբերգական ավտովթար Ստեփանավան-Լոռի Բերդ ճանապարհին

Օգոստոսի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ստեփանավան-Լոռի Բերդ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Կոլտ» և «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենաներ. 69-ամյա Սուսաննա Հովսեփյանը մահացել է, իսկ «Միցուբիշի Կոլտի» 48-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 17-ամյա ուղևորուհի Անահիտ Ջուլհակյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: