Ստեփանակերտը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն․ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ

Ստեփանակերտում չոր ու տոթ եղանակի հետեւանքով քաղաքը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն: Այս մասին հայտնում է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն։

Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների եւ վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով:

Ընկերությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը եւ գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին: Ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ներողամտությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031