Հայաստանը կարևորում է Լաչինի միջանցքի շրջափակման իրական նպատակների օբյեկտիվ լուսաբանումն Ադրբեջանի քարոզչությանը հակազդելու առումով. ԱԳՆ խոսնակ

Հայաստանը կարևորում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման իրական նպատակների մասին միջազգային մամուլի օբյեկտիվ լուսաբանումը՝ Ադրբեջանի կեղծ քարոզչությանը հակազդելու առումով։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում հրապարակել է միջազգային մամուլի հրապարակումները Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Օկամպոյի զեկույցի վերաբերյալ։

«Միջազգային մամուլը գրում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման մասին՝ հղում անելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Մորենո Օկամպոյի եզրակացություններին։ Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակի ազատ և օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի շարունակական քարոզչության դեմ»,- գրել է Անի Բադալյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031