Բաժիններ՝

Նիգերում զինվորական խունտան հայտարարել է նոր կառավարություն կազմելու մասին

Նիգերի խռովարարների պարագլուխ, Հայրենիքի փրկության ազգային խորհրդի նախագահ Աբդուռահման Տիանին ստորագրել է հրամանագիր անցումային շրջանի նոր կառավարություն կազմելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։

Կառավարության կազմում ընդգրկված են 20 նախարարներ՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Նախարարների կաբինետի ղեկավար Ալի Լամին Զեյնը նաև ստացել է էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պորտֆելը։

Նիգերի ընտրված նախագահ Մոհամեդ Բազումը հուլիսի 26-ին ձերբակալվել էր իր պահակախմբի անդամների կողմից, որոնց աջակցություն էր հայտնել նաև բանակը։ Նիգերի նոր ղեկավար էր հայտարարվել նախագահական պահակախմբի ղեկավար, գեներալ Աբդուռահման Տիանին։ Նա հայտնել էր, որ հեղաշրջման պատճառ է դարձել երկրում անվտանգային իրավիճակի վատթարացումը, կոռուպցիան և տնտեսական վիճակը:

Արևմտյան և աֆրիկյան մի շարք երկրներ դատապարտել են հեղաշրջումը և կոչ են արել ազատ արձակել Մոհամեդ Բազումին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս