
Ի պաշտպանություն Սերգեյ Սմբատյանի՝ իրականացվում է ստորագրահավաք

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանին աջակցելու նպատակով ստեղծվել է https://www.supportsergeysmbatyan.am/ կայքը։ Կայքը գործում է ազատ և չի պարունակում կոմերցիոն բնույթ. ցանկացած ոք կարող է միանալ այս հարթակին՝ ստորագրելով ու հայտնելով իր անհամաձայնությունը Սերգեյ Սմբատյանի կալանավորմանը:
Կայքի «Նորություններ» բաժնում հրապարակված են տեղեկություններ քննության ընթացքի, ստեղծված իրավիճակին առնչվող թեմաների վերաբերյալ։
Թողարկումից հետո՝ 12 ժամվա ընթացքում, կայքն ունեցել է 2000-ից ավելի այցելու, ստորագրահավաքին միացել է մոտ 400 մարդ, իսկ սոցիալական ցանցում կայքի միջոցով իրենց ձայնն են բարձրացրել ավելի քան 1000 հոգի։