Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը շնորհավորել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորական ուղերձ է հղել Սիրայի խորհրդարանի պատգամավոր, Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմապէս կը շնորհաւորեմ Ձեր ընտրութիւնը Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահի պաշտօնին:

Արցախի ճակատագրական այս օրերուն, Ձերի վստահուած այս պատասխանատուութիւնը եւ յանձնառութիւնը ծանր է: Բայց կը հաւատամ, որ դուք ձեռնհասօրէն կրնաք կատարել, յանուն Արցախի ինքնութեան պահպանման եւ գոյատեւման:

Ձեր ճանապարհը թէեւ փշոտ է, բայց աննկուն կամքով ու հաստատ հաւատքով պիտի յաղթահարէք ամէն խոչընդոտները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031