Փոխգնդապետ Արա Մխիթարյանի սպանության գործով ընթացող գործընթացում իշխանությունը նոր ստորացուցիչ քայլերի է գնացել. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փոխգնդապետ Արա Մխիթարյանի սպանության գործով ընթացող գործընթացում իշխանությունը նոր ստորացուցիչ քայլերի է գնացել:
Հիշեցնեմ, որ 2019 թվականին, ՀՀ ԶՈւ սպան դաժան բռնության էր ենթարկվել իշխանական բանդայի կողմից և ըստ մահացած սպայի ընտանիքի անդամների ու ականատեսների, այդ միջադեպին անձամբ ներկա է եղել Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայումս քպ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը:
Ներկայումս իշխանության ուղղորդմամբ, սուտ մատնության գործով քրեական գործեր են հարուցվել այն ականատեսների նկատմամբ, ովքեր ոչ միայն այդ օրը իրենց աչքով տեսել են, թե ովքեր են այդ միջադեպին մասնակցել, այլ նաև սպանությունը կանխելիս բռնության ենթարկվել:
Ավելին, իշխանությունը երեկ հերթական ճնշման միջոցն է կիրառել 2 սպաների նկատմամբ` «պաշտոնավարման կասեցում», ինչն այս դեպքում նաև ֆինանսական վնաս է հասցնելու կոչումով փոխգնդապետ 2 սպայի:
Հետաքրքրական է` ինչո՞վ է զբաղված ՀՀ ԳՇ պետը, երբ նրա լուռ համաձայնությամբ կոծկում են իրական փաստերը, գործեր շինում իր սպաների նկատմամբ, ավելին` այս ծանր պահին, այդ 2 սպային թույլ չեն տալիս զբաղվելու իրենց պաշտոնական լիազորություններով:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ բանակի հրամանատարությունը լուռ մարսեց փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահվան հանգամանքը. կարևորն իրենց պաշտոնները պինդ պահում են, իշխանությունն էլ իրենց ԴԵՌ հանդուրժում է»։