
Էդուարդ Հ.-ն հետախուզվում էր խուլիգանության և բռնություն գործադրելու մեղադրանքով

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 8-ին Մառի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 39-ամյա Էդուարդ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) և 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: