Բաժիններ՝

Արևմուտքի օգնության ծավալն Ուկրաինային գերազանցում է 160 միլիարդ դոլարը. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության կոլեգիայի նիստի ժամանակ հայտնել է, որ ՆԱՏՕ-ի, Եվրամիության և նրանց գործընկերների կողմից Ուկրաինային օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 160 միլիարդ դոլարը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

«Անցյալ տարվա փետրվարից Ուկրաինան ստացել է հարյուրավոր տանկեր, ավելի քան 4 հազար մարտական զրահապատ մեքենա և զրահաավտոմոբիլ, ավելի քան 1100 դաշտային հրանոթ, ինչպես նաև արևմտյան արտադրության տասնյակ ժամանակակից համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու զենիթահրթիռային համալիրներ։ ՆԱՏՕ-ի, Եվրամիության պետությունների և նրանց գործընկերների օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 160 միլիարդ դոլարը», – ասել է Շոյգուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031