Բաժիններ՝

Հայտնի են Համահայկական 8-րդ խաղերի մրցումների վայրերն ու ժամանակացույցը

41 երկրների 181 քաղաքներից ժամանած ավելի քան 7 հազար մարզիկներ Համահայկական 8-րդ խաղերի շրջանակում մրցելու են 19 մարզաձևում՝ աթլետիկա, բադմինթոն, բազկամարտ, գոլֆ, մինի-գոլֆ, թենիս, լող, հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, շախմատ, սեղանի թենիս, սպորտային պարեր, բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, կանանց ֆուտզալ, վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ:

Ինչպես նշված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մրցումային առաջին օրը Գյումրու սպորտային-պարահանդեսային պարերի թիմը 15 ոսկե, 8 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել՝ դառնալով հաղթող: 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի (13 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ), Թեհրանի (3 ոսկի, 7 արծաթ, 6 բրոնզ) և Էջմիածնի (2 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ) թիմերը:

Մրցումային երկրորդ օրվանից՝ օգոստոսի 7-ից, պայքարը սկսվել է բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, բադմինթոն, բազկամարտ, թենիս, լող և հանդբոլ մրցաձևերում: Ֆուտզալում կանայք պայքարի մեջ են մտել մրցումային 3-րդ օրը՝ օգոստոսի 8-ին:

Ֆուտբոլի մրցաշարերը կհյուրընկալեն Գյումրու ակադեմիայի, Ամասիայի և Էրեբունու խաղադաշտերը: Մրցաշարի եզրափակիչը կայանալու է օգոստոսի 18-ին: Ֆուտզալի հանդիպումներն ընդունում են Եղվարդն ու Աբովյանը: Այս մրցաշարերում ևս եզրափակիչները նախատեսվում են օգոստոսի 18-ին:

Վոլեյբոլի հանդիպումները հյուրընկալվում են Գյումրու ՄՊՄԴ մարզադահլիճում, Գազպրոմ-Արմենիա ուսումնամարզական համալիրում, Գյումրու թիվ 30 միջնակարգ դպրոցում, Հայ-Սլավոնական համալսարանում: Բասկետբոլում կանանց եզրափակիչ խաղը կկայանա օգոստոսի 17-ին, տղամարդկանց պայքարում հաղթողը կորոշվի օգոստոսի 18-ին:

Լողափնյա վոլեյբոլի մրցումներն ընդունում է Գրանդ սպորտ մարզահամալիրը: Կանանց պայքարը կավարտվի օգոստոսի 14-ին, տղամարդիկ հաղթողին կորոշեն օգոստոսի 17-ին: Թենիսում պայքարը սկսվում է օգոստոսի 8-ից:

Օգոստոսի 7-ից մեկնարկած բասկետբոլային պայքարը կանցկացվի 4 մարզադահլիճում՝ Շենգավիթի, Արթիկի, «Միկա» և «Արենա Դե ՏԷՑ»: Բասկետբոլի եզրափակիչները կկայանան օգոստոսի 18-ին, «Միկա» մարզահամալիրում:

Հիմնանորոգումից հետո առաջին անգամ մրցումներ կհյուրընկալի Արտաշատի քաղաքային մարզադաշտը. աթլետիկայի մրցումներն այստեղ կանցկացվեն օգոստոսի 14-ից 16-ը:

Այլ մրցումների վայրերն ու ժամանակացույցը՝ ստորև.

Լող – օգոստոսի 7-9, Հիլս սպորտային համալիր

Թենիս – օգոստոսի 7-18, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր

Գոլֆ – օգոստոսի 9-10, 12-13, «Արարատ» գոլֆ ակումբ

Հեծանվասպորտ – օգոստոսի 9-10, Շորժա – Ծովագյուղ – թերակղզի հատված

Հրաձգություն – օգոստոսի 9-14, Երևանի հրաձգության մարզադպրոց

Սեղանի թենիս – օգոստոսի 9-14, Չարենցավանի Ա. Մանուկյանի անվ. մանկապատանեկան մարզադպրոց,

Մինի-գոլֆ – օգոստոսի 13-16, Փլեյ Սիթի:

Նշենք, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:

Օգոստոսի 5-ին Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած բացման հանդիսավոր արարողությունից հետո՝ օգոստոսի 6-ին, խաղարկվել է մեդալային առաջին հավաքածուն. Գյումրու «Սև բերդ» ամրոցում կայացել է սպորտային պարերի մրցումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031