
72-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 8-ին, ժամը 02.19-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Քարակերտ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գյուղում տեղի ունեցած դանակահարության հետևանքով 72-ամյա տղամարդու են տեղափոխում հիվանդանոց:
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 02.00-ի սահմաններում 72-ամյա քարակերտցու տան բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Մյասնիկյան գյուղի 32-ամյա բնակիչը դանակով խփել է տանտիրոջ որովայնին՝ պատճառելով թափանցող վնասվածք:
32-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզի քննչական վարչություն: