Ովքե՞ր են Դատավորների միությունից դուրս եկած դատավորները և ի՞նչ առնչություն ունեն իշխանությունների հետ

Դատավորների միությունը երեկ հայտարարությամբ հանդես եկավ` կոչ անելով բոլոր այն դատավորներին, ովքեր իրենց գործունեությունը չեն տեսնում Միության կանոնադրական տիրույթում, լքել իրեց շարքերը:

Ինչպես նկատեցինք, հայտարարությունը մասնավորապես արձագանք էր ՀՀ դատավորների միության անդամությունից որոշ դատավորների հրաժարվելու գործընթացին:

Թե ովքեր են Միությանն իրենց անդամակցությունը դադարեցրել 168.am-ի հարցին ի պատասխան՝ Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը հայտնեց. «ՀՀ դատավորների միությանն իր անդամակցությունը դադարեցրել է մարտ ամսին անդամակցության դիմում ներկայացրած ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը: Եվս մեկ դիմում էլ ստացվել է սեպտեմբերի 1-ից անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Արման Կուրեխյանից»:

Նկատենք, որ Արթուր Դավթյանը ՔՊ -ական պատգամավոր էր, ով ոչ մի օր դատավոր աշխատած չլինելով` հանգրվանեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում, ոչ ավել, ոչ պակաս նախագահի պաշտոնում։ Իսկ Արման Կուրեխյանն իջևանցի է, ըստ տեղեկությունների` Նիկոլ Փաշինյանի հերթական դասընկերը։

Տեսանյութեր

Լրահոս