Բաժիններ՝

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին ու կողաշրջվել․ կան տուժածներ

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 7-ին, ժամը 23։40-ին տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին՝ Կիրանց գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Ինչպես հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Բ․, ծնված 1951 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ), բախվել հողաթմբին և կողաշրջվել:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին և ուղևոր Մ․ Մ․-ին (ծնված 1957 թ.), տուժածները հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031