Բաժիններ՝

Տղամարդը պատուհանով մտել էր տներից մեկն ու գողացել էր հեռուստացույց, թթվածնի բալոնի սարքավորում, ոգելից խմիչք…

Ոստիկանության Անիի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկութուն էին ստացել, որ Մարալիկ քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդը հուլիսի 21-ի կամ 22-ի գիշերը, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, պատուհանով մուտք է գործել Մարալիկ քաղաքի Մադաթյան փողոցի տներից մեկն ու գողացել հեռուստացույց, թթվածնի բալոնի սարքավորում, ոգելից խմիչք և այլն:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Անիի բաժնի ոստիկանները օգոստոսի 3-ին 49-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին, որտեղ նա խոստովանել է կատարածը: Նաև հայտնել է, որ գողացած ապրանքները տեղափոխել է իր տան բակում գտնվող ավտոտնակ:

Տուժողից ընդունվել է հաղորդում: 49-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս