
37-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում հուլիսի 31-ին Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և Էրեբունու բաժին է տեղափոխվել 37-ամյա Գոռ Ե.-ն, որը հուլիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: