Բաժիններ՝

Բյուրեղավանի քաղաքապետարանի աղբատարը շենքի բակում վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է. Shamshyan.com

Ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 74-ամյա Վաչագան Հ.-ն իր վարած ZIL մակնիշի աղբատար մեքենայով Բյուրեղավան քաղաքի թիվ 37 շենքի բակում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Մնացական Ս.-ին: Գրել է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Բյուրեղավան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել են քաղաքացու մահը:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ZIL-ը հաշվառված է Բյուրեղավանի քաղաքապետարանի հաշվեկշռում և վարորդը աղբահանություն կատարելիս է եղել, երբ ավտոմեքենան հետընթաց է կատարել և տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031