Բաժիններ՝

ԱՄՆ-ում Մեծ կիրճի մոտ զբոսաշրջային ավտոբուս է շրջվել

ԱՄՆ Արիզոնայի նահանգում Մեծ կիրճի մերձակայքում ավտոբուս է շրջվել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, շուրջ 50 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդագրություն են տարածել տեղի արտակարգ ծառայությունները։

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 9։50-ին, Գրանդ Կանյոն Ուեսթ տեղանքում, որտեղ գտնվում է նաև կիրճի վրա կախված դիտահրապարակ։

Ընդհանուր առմամբ, ըստ հաղորդագրության, վթարի մեջ ներգրավված է եղել 57 մարդ։ 8 մարդու ուղղաթիռով տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Այն վիրավորները, որոնց վիճակը ծայրահեղ չի եղել, հիվանդանոցներ են տեղափոխվել ցամաքային տրանսպորտով։

Իրավապահները հետաքննություն են սկսել։

Ըստ ամերիկյան մի շարք լրատվամիջոցների, որոնք վկայակոչում են զբոսաշրջային ընկերության խոսնակին, Գրանդ Կանյոն Ուեսթի ավտոկայանատեղիում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է մեկ այլ այցելուի անձնական մեքենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031