Բաժիններ՝

Թշնամին մեր դեմ միայն զենքով չի պատերազմում, այլև կռվում է՝ մեզ հավատքից, մշակույթից, պատմությունից, գրից ու գրականությունից զրկելով. Տեր Զարեհ Աշուրյան

Տեր Զարեհ Աշուրյանը գրում է. «Լուսանկարնորում ներկայացված են Արարատ քաղաքում գործող կրոնական կազմակերպություններին պատկանող շինությունները:

Դեռ քանի կրոնական կազմակերպություններ և աղանդավորական խմբակներ կան, որոնք ներտնային հավաքատեղիներում են մեկտեղվում:

Մեր անպարելիությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ մենք միասնական ենք եղել: Մեր մասնականության ամենակարևոր բաղադրիչը, եթե կարելի է՝ խմորիչը, եղել է մեր միակ հավատքը և լեզուն:

Թշնամին մեր դեմ միայն զնքով չի պատերազմում, այլև կռվում է բոլոր այն մեթոդներով, որոնցով կկարողանան մեզ զրկել ազգային առանձնահատկություններից՝ հավատքից, մշակույթից, պատմությունից, գրից ու գրականությունից։

Խաչատուր Աբովյանն ասում է․ «Լեզուս մոռանամ, կրոնս ուրանամ, ինչո՞վ պիտի ասեմ, որ ես հայ եմ»։ Հայ տեսակի պահպանման համար մենք պետք է հավատարիմ մնանք մեր կրոնին՝ չուրանալով այն, պահելով այն որպես սրբություն։ Մեր ինքնության պահպանման ճանապարհին, բազմաթիվ նահատակներ ունենք և որպեսզի իրենց արժանավոր հետևորդները մեզ համարենք, պետք է այդ նույն նախանձախնդրությամբ պահենք այն, ինչ որ ժառանգել ենք մեր հայրերից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031