
«Նոա»-ն նոր համալրումներ ունի

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել կազմը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Նոա»-ն պայմանագիր է կնքել 33-ամյա սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչի հետ: Ֆուտբոլիստը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում նա 4 անգամ դարձել է Սերբիայի չեմպիոն և կրկնակի գավաթակիր։ Իր կարիերայի ընթացքում Ալեքսանդրը խաղացել է տարբեր ակումբներում, այդ թվում՝ «Բրագա»-ում, խորվաթական «Սպլիտ»-ում, Պերմի «Ամկարո»-ում, լեհական «Միեդժ Լեգնիցա»-ում, «Ալաշկերտ»-ում: Միլկովիչը հրավիրվել է Սերբիայի Մ-19 և Մ-21 հավաքական։
2022/23թթ․ մրցաշրջանում սերբ պաշտպանը հանդես է եկել «Փյունիկ»-ում ՝ Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմում ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում մասնակցել է 5 խաղի, իսկ ընթացիկ մրցաշրջանում 3 հանդիպում անցկացրել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։
Թիմին է միացել նաև 19-ամյա իսրայելցի պաշտպան Ահմադ Սվիթին։ Ֆուտբոլիստը իր կարիերան սկսել է «Քֆար Յասիֆ»-ում, նրա վերջին ակումբը եղել է Հապոելի «Կիրյաթ Շմոնա» երիտասարդական թիմը։