Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում, Կոտայքում, Տավուշում և Վայոց ձորում օգոստոսի 1-2-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 1-ի ցերեկը, 2-3-ը, 5-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Օգոստոսի 3-5-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում` 8-10 աստիճանով, 4-ին կնվազի 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Oգոստոսի 1-ի ցերեկը, 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին սպասվում է, 5-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։