Վագիֆ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ-ն Ադրբեջանին ժամանակ է տրամադրել. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը տեղեկացնում է ադրբեջանցի զինված ծառայողների կողմից Արցախի Հանրապետության 65-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի՝ Հակարիի անցակետում առևանգման փաստի առնչությամբ Եվրոպական դատարանի որոշման մասին:
Գրասենյակի ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրված է. «ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:
Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»: