Բաժիններ՝

Ստամբուլի ափերին 28 արկ է հայտնաբերվել․ լողափերը փակվել են

ԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները հետազոտում են Ստամբուլի մերձակայքում գտնվող սևծովյան Շիլե բնակավայրի լողափի գոտին, որի մոտ հայտնաբերվել է շուրջ 30 հրետանային արկ։ Գործողության ավարտից հետո ողջ զինամթերքը կոչնչացվի օգոստոսի 2-ին: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Նշվում է, որ NTV հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի 1-ին Շիլեի լողափերը փակ են եղել, անվտանգության որևէ լրացուցիչ միջոցներ չեն ձեռնարկվել։

Ստամբուլի նահանգի վարչակազմի տվյալներով՝ հուլիսի 30-ի առավոտյան ռազմածովային ուժերի ջրասուզակները Սոֆուլարի շրջանում սուզվելու ժամանակ 28 արկ են հայտնաբերել Սև ծովի հատակին։ Զինամթերքի մի մասը Շիլեի դատախազի կարգադրությամբ հասցվել է տեղի զորամաս՝ ոչնչացման համար։

Դատախազությունը հետաքննություն է անցկացնում արկերի հայտնաբերման կապակցությամբ։ Ըստ նախնական վարկածի՝ դրանք հնացած են և ոչ մի կապ չունեն Սև ծովում ուկրաինական ծովային ականների հետ։

Թուրքիայի ռազմածովային ուժերն ավելի վաղ հանրապետության ափերի մոտ քանիցս ոչնչացրել են ուկրաինական ծովային ականներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031