Բաժիններ՝

Գառնի գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Հուլիսի 31-ին, ժամը 16:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող խորդանոցի տանիքում:.

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:47-ին, մարվել՝ 17:02-ին: Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ), մոտակայքում խոտածածկույթ (մոտ 400 քմ) և ջերմահարվել՝ 6 պտղատու ծառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031