ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան դրամական փոխանցումներ ստանալ Tinkoff բանկից

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին այժմ հասանելի են փոխանցումներ հեռախոսահամարի միջոցով ռուսական Tinkoff բանկի հաճախորդներից: Միջոցներն անմիջապես մուտքագրվում են ստացողի հաշվին կամ քարտին: Փոխանցում կարելի է իրականացնել Tinkoff բջջային հավելվածի միջոցով: Առավելագույն գումարը մեկ փոխանցման համար կազմում է 1 մլն, ամսական՝ 5 մլն ՌԴ ռուբլի: Օրական կարելի է կատարել մինչև 20 փոխանցում:

Փոխանցումը կատարվում է Tinkoff բանկում բացված ֆիզիկական անձ ​​հաճախորդի ռուսական ռուբլով հաշվից: Փոխարկումն ազգային արժույթի հաշվարկվում է գործարքը կատարելու պահին գործող փոխարժեքով:

«Անցյալ տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ առաջին գործընկեր բանկը, որտեղ ՎՏԲ-ն գործարկեց Ռուսաստանից դեպի Հայաստան միջազգային փոխանցումներ հեռախոսահամարով։ Ծառայության մեկնարկից հետո մենք նկատում ենք վերջինիս նկատմամբ մեծ հետաքրքրություն այն օգտատերերի կողմից, ովքեր ցանկանում են արագ գումարներ ուղարկել Հայաստանում գտնվող իրենց հարազատներին: Մեկ տարվա ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները հեռախոսահամարով ՌԴ-ից ստացել են 3,7 մլրդ ՀՀ դրամի ավելի քան 78 հազ․ փոխանցումներ։ Եվս մեկ գործընկերոջ միացումը համակարգին կընդլայնի երկրների միջև միջազգային փոխանցումների հնարավորությունները և կապահովի միջոցների արագ և հարմարավետ ստացման և ուղարկման նպաստավոր պայմաններ», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն:

Ծառայության մանրամասներին և ուղեցույցին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս