«Արցախի հումանիտար աղետն ունի 2 մեղավոր՝ Ալիև և Փաշինյան». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո՞վ և ովքե՞ր են Արցախի հումանիտար ճգնաժամի մեղավորներն ու պատասխանատուները։

Արցախի հումանիտար աղետն ունի 2 մեղավոր՝ Ալիև և Փաշինյան։

Նրանց պայմանավորվածության արդյունքում Նիկոլը ճանաչեց Արցախը՝ ներառյալ Լաչինի միջանցքն Ադրբեջանի անբաժան մաս։

Այդ քայլով Փաշինյանն արձակեց Ալիևի ձեռքերը լուծելու հարցերը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Եթե Փաշինյանը ճանաչում է Արցախն ու Արցախի ժողովրդին Ադրբեջանի մաս, ապա ո՞վ է ինքը, որ խոսի Արցախի կյանքի ճանապարհի բացման մասին, չէ՞ որ հենց ինքը՝ Նիկոլն է արցախցիներին հանձնել Ադրբեջանին։

Նիկոլի մասով ամեն բան պարզ է,նա խաղում է Ալիևի ու Էրդողանի խաղը։

Ու՞մ թելն են թելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։

ԱՄՆ-ն,ՌԴ-ն ու Ֆրանսիան ունեն ստանձնած պարտավորություններ Արցախի ժողովրդի առջև որպես ԵԱՀԿ համանախագահներ,իսկ ՌԴ-ն նաև որպես 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած պետություն։

«Նիկոլը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, բա մենք ի՞նչ անենք» օպերայից մեկնաբանություններն անհաջող «կրուտիտներ» են հիշեցնում։

Դուք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություննե՞ր եք, թե՞՝ Արցախի աղետի լուռ «իմպոտենտ» վկաներ։

Թուրք-ադրբեջանական տանդեմի շանտաժներին տրվելով՝ վաղը դուք եք քաղելու դրա դառը պտուղները, ինչպես 1071-ին Բյուզանդիան քաղեց թուրք-սելջուկներից պարտության դաժան պտուղը Մանազկերտի ճակատամարտում,քանի որ մի քանի տասնամյակ առաջ ինքն էր «փուռը տվել» Հայաստանն ու բաժան-բաժան արել»։

Տեսանյութեր

Լրահոս