Հենց այս պահին սորոսականները ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության հետ Ծաղկաձորում երկօրյա սեմինար-հավաքույթ են իրականացնում. Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը գրում է. «Տեղեկացնեմ, որ հենց այս պահին սորոսականները ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության հետ Ծաղկաձորում երկօրյա սեմինար-հավաքույթ են իրականացնում:

Ոստիկանությունից այսօր ներկա էր ՆԳ նախարարի պաշտոնակատար Արփինե Սարգսյանը: Այո,այո,ինչքան էլ հանրությունից թաքցնեն Արփինեն մեկ շաբաթ է ինչ ՆԳ նախարարի պաշտոնակատար է… նախարար Վահե Ղազարյանը և ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը երկուշաբթի օրվանից գտնվում են հանկարծակի արձակուրդում: Ներքին Գործերի Նախարարությունը այս պահին ամբողջապես գտնվում է սորոսական-պրոթուրքական գործակալական ցանցի կառավարման տակ: Իշխանությունը պրոթուրքական գործակալական ցանցի հետ միասին նախապատրաստվում է Արցախի հանձնումից հետո հայ ժողովրդի հնարավոր հուզումների կոշտ ճնշմանը: Լիբերալ արևմտամետների ձեռքով բիրտ ուժ են կիրառելու ցուցարարների դեմ:

Իմ կողմից ավելացնեմ, որ չի օգնելու…

#զուտ»։

Տեսանյութեր

Լրահոս