Քո հաշվին հարստացածներն ու քո գրպանը մտածները

Փաշինյանն իշխանության եկավ ժողովրդի կյանքը բարելավելու, եկամուտներն անգամներով ավելացնելու խոստումներով, բայց լավացրեց միայն իր վարչախմբի կյանքը՝ միլիոնանոց աշխատավարձերով ու պարգևավճարներով, ձրի գործուղումներով, անշարժ գույք ու այլ կապիտալ ձեռք բերելով։

Թավշյա իշխանազավթման խոստումները, թե բոլորն այսուհետ պիտի անհամեմատ բարեկեցիկ ապրեն, սոցիալական արդարություն տիրի, այսօր ծիծաղելի ու չարագուշակ են հնչում։

Ո՞ւմ վիճակն է փոխվել՝ բացի իշխող դասակարգից, որոնք մեծ արագությամբ էլիտար թաղամասերում բնակարաններ, առանձնատներ և թանկարժեք ավտոմեքենաներ ձեռք բերեցին, իրենց հովանավորյալների բիզնեսները սկսեցին հաղթել տենդերներում, իսկ մեկ անձից կոռուպցիոն գնումները հասան աննախադեպ մասշտաբի։

Փաշինյանը, իհարկե, սիրում է աննախադեպություն, նա կարծում է, թե Հայաստանն առհասարակ հիմնադրվել է 2018-ին, իսկ այն, որ տնտեսությունը, ինչպես նախկինում, բնականոն գործում է, իր անձնական արժանիքն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս