Բաժիններ՝

Հնդկաստանի արևմտյան հատվածում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի

Մահարաշտրայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, մոտ 90 մարդ դեռևս անհետ կորած է համարվում:

Այդ մասին տեղեկացնում է «ТАСС»-ը։

«Փրկարարները գտել են ևս 4 դի, զոհերի թիվը հասել է 26-ի։ 25-ը տեղի բնակիչներ են, մեկը՝ հրշեջ»,- հայտնել են տեղի ոստիկանությունից։

Հինգշաբթի գիշերը Ռայգադ շրջանի գյուղերից մեկում սողանք է տեղի ունեցել՝ իր տակ թողնելով տասնյակ տներ: Տեղի իշխանությունների տվյալներով՝ 48 տներից 17-ն ամբողջությամբ ավերվել են։

Փրկարարների աշխատանքը բարդանում է անձրևների և բարդ տեղանքի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31