Բաժիններ՝

Renderforest-ը վիդեո խմբագրման ընդլայնված գործիք է գործարկել

Հայկական Renderforest-ը iOS հավելվածում գործարկել է վիդեո խմբագրման համար նախատեսված խորացված գործիք: Այս մասին «ֆեսյբուք»-ի իր էջում հայտնել է ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանը։

«Ավելի քան մեկ տարի տևող աշխատանքներից հետո վերջապես մենք արդեն ունենք խորացված վիդեո խմբագրիչ՝ ios համակարգում (շուտով նաև Անդրոիդ):

Մեր փոքր մոբայլ թիմը կարողացավ հաղթահարել լուրջ տեխնոլոգիական բարդույթներ, պահպանել գերարագ կոդի աշխատանք ու ստեղծել մի վիդեո խմբագրիչ, որը թույլ կտա հեշտ և արագ մոնտաժել ձեր հեռախոսով նկարած վիդեոները, անհրաժեշտության դեպքում ավելացնել մեր անիմացիոն գրաֆիկաները, որպեսզի ձեր հաջորդ վիդեոները դառնան շատ պրոֆեսիոնալ։

Խնդրում եմ գնահատել ափփը և թողնել փորձառության ռեվյու»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս