Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյին՝ Բելգիայի Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բելգիացի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:

Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Բելգիայի ձեռքբերումները համա­գործակցության տարբեր բնագավառներում: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ Հայաս­տանի և Բելգիայի միջև հարաբերությունները կզարգանան և կընդ­լայն­վեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Օգտվելով առիթից՝ իմ գոհունակությունն եմ հայտնում Երևանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշման կապակցությամբ: Վստահ եմ, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ձեր երկրին՝ բարգավաճում և առաջընթաց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31